Հայաստանում այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային կազմակերպություն¬ներն այս տարի ևս հանրությանը կներկայանան բազմաթիվ միջոցառումներով:
Եվրոպայի Խորհրդի կողմից «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է 1991 թ.: 1999 թ. սկսած միջոցառումների շարքը իրականացվում է Եվրոպայի Խորհուրդ– Եվրամիություն համագործակցությամբ՝ «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով:
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ աշնանը, Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 Եվրոպական երկրներում:
Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: 2015 թ. «Հիշատակի ժառանգությունը» խորագրով միջոցառումները նվիր¬ված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրի հայկական գաղթoջախներում վեր են խոյանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշակոթողներ, հուշաղբյուրներ, ստեղծվել են թեմատիկ թանգարաններ, գիտահետազոտական, կրթական հաստատություններ, որոնք հայ ժողովրդի պատմական հիշողության, սեփական պատմության նկատմամբ հարգանքի և մոռացության դեմ պայքարի վառ դրսևորում են, հավաստումը՝ նրա ապրելու, արարելու կամքի:
Եվրոպական ժառանգության օրերի մանրամասների վերաբերյալ կարող եք ծանոթանալ նաև ծրագրի պաշտոնական կայքէջում.